«Բարսելոնա»․ Բոլորը գիտեն՝ ով է լավագույնը (ֆոտո)
Կատալոնական «Բարսելոնան» արձագանքել է France Football-ի որոշմանը՝ 2020-ին «Ոսկե գնդակ» չշնորհելու վերաբերյալ։ Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։
«Հասկանում ենք։ Բայց ամեն դեպքում, բոլորը գիտեն, թե ով է լավագույնը»,- գրել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Թվիթերում՝ հրապարակելով Իսպանիայի առաջնությունում 7-րդ անգամ լավագույն ռմբարկու դարձած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի լուսանկարը։
Մեսին 6 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։
33-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման ակումբային բոլոր մրցաշարերում, խփել 30 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։