«Փակ դպրոց» սերիալի աստղ Ագաթա Մուցենիեցեն երեխաների հետ հարցազրույց է անցկացրել ամուսնալուծության մասին
Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն, որը հայտնի է «Փակ դպրոց» սերիալից, Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել իր երեխաների հետ, որոնց հետ հարցազրույց է անցկացրել։
«Հարգելի ընկերներ, ձեզ հետ է «Անկեղծ ամուսնալուծություն» հաղորդումը։ Ինչպես հասկացաք, այն պարզապես ամուսնալուծությունների մասին չէ։ Այսօր իմ հյուրերն իմ երեխաներն են։ Եվ մենք կպարզաբանենք բոլոր հարցերն ու կիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Պատմեք երեխաներ, ինչպե՞ս հանգստացաք ծովում»,- Տիմոֆեին ու Միային հարցրել է դերասանուհին։
Մուցենիեցեի հետեւորդները գնահատել են նրա հումորը նախկին ամուսնու՝ Պավել Պրիլուչնիի վերաբերյալ։ Զույգն ինը տարվա ամուսնությունից հետո բաժանվել է փետրվարին։ Երեխաները շարունակում են ապրել մայրիկի հետ, սակայն շփվում են հայրկի հետ։ Հուլիսի սկզբին նրանք միասին հանգստի են մեկնել։ Ընտանիքին միացել է դերասանուհի Միրոսլովա Կարպովիչը, որին Պրիլուչիի հետ սիրավեպ են վերագրում։
«Կեցցես, Ագաթա։ Առանց ողբերգության, հումորով», «Պարզապես դիցուհի… Որքան նուրբ ու գեղեցիկ»,- մեկնաբանություններում գրել են հետևորդները։
Տեսանյութն` այստեղ: