Աննա Մելիքյանի «Փերի» ֆիլմը վարձույթում կհայտնվի օգոստոսի 1-ին (Տեսանյութ)
Աննա Մելիքյանի նոր ֆիլմը՝ «Փերի», որի պրեմիերան ինքամեկուսացման շրջանում տեղի է ունեցել առցանց, մեծ էկրաններին կցուցադրվի օգոստոսի 1-ից։ Ստացված եկամուտը կփոխանցի կինոթատրոններին՝ մի քանի ամիս փակ լինելուց հետո ոլորտին վերականգման ընթացքում աջակցելու նպատակով, հայտնել է «КиноПоиск»-ի մամուլի ծառայությունը։
«Փերի» դրամայում գլխավոր դերերը կատարել են Կոնստանտին Խաբենսկին ու Եկատերինա Ագեեւան։
««Փերի»-ի թողարկումը վարձույթ, ինչպես եւ ռուսական այլ թարմ ֆիլմերինը, տեղի չունեցավ նախանշված ժակետում։ Մենք ուրախ ենք, որ հիմա կարող ենք հանդիսատեսին հնարավորություն ընձեռել ֆիլմը դիտել ոչ միայն առանց, այլեւ մեծ կինոէկրանին, ինչպես եւ մտածել են հեղինակները։ Մեզ համար՝ որպես ոլորտի մաս, կարեւոր է այս բարդ ժամանակում աջակցել կինոթատրոններին ու կինովարձույթին։ Մենք պատրաստ ենք ֆիլմի ցուցադրման աշխարհագրությունն ընդլայնել հօգուտ կինոթատրոնների 100 տոկոս եկամտի պայմաններում եւ ուրախ կլինենք աջակցել հարթակներին մեր գովազդային հնարավորություններով»,- ասել է «КиноПоиск»-ի տոմսային ուղղությամբն ղեկավար Մարիա Սորոկինան, որի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։
Ֆիլմը ստեղծվել է «Կինոփրայմ» ֆոնդի աջակցությամբ։ Կազմակերպության գործադիր տնօրեն Անտոն Մալիշեւը նշել է, որ ժապավենի թսողարկումն այս պայմաններով բարդ շրջանում ոլորտին աջակցության անհրաժեշտ միջոց կլինի։
«Փերի» ֆիլմի գլխավոր հերոսը Եվգենի Վեոյգինն է՝ «Коловрат» հայտնի խաղի ստեղծողը։ Մի օր նա պատահաբար ծանոթանում է երիտասարդ ակտիվիստ Տանյանի հետ, որը երազում է դերասանուհի դառնալ, եւ այդ իրադարձությունը փոխում է նրա կյանքը։