Եվրամիության առաջնորդները կրկին չեն կարողացել համաձայնեցնել տնտեսության վերականգնման ֆոնդը
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չեն կարողացել համաձայնության գալ 2021-2027 թվականների յոթնամյա բյուջեի ծրագրի ձեւավորման եւ համավարակից հետո միության տնտեսության վերականգնման ֆոնդի հարցերում: Եվրոպական խորհրդից հայտնել են, որ հանդիպումը վերսկսվելու է երկուշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գագաթնաժողովի աշխատանքի չորրորդ օրը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ավարտել է լիագումար նիստը: 27 անդամ երկրները կրկին կհանդիպեն այսօր ավելի ուշ՝ 14:00-ին»,- ասել են Եվրոպական խորհրդից: