Բոլոր դպրոցների համար սահմանել ենք 4 պարտադիր առարկաներ. Ժաննա Անդրեասյան (Տեսանյութ)
Բոլոր դպրոցների համար սահմանել ենք 4 պարտադիր առարկաներ: Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նա ասել է, որ հայոց լեզու, հայոց պատմություն առարկաները ոչ միայն չեն կրճատվի, այլև ժամաքանակները կավելանան։ Եկեղեցու պատմություն առարկան կդասավանդվի Հայոց պատմության հետ որպես մեկ առարկա, իսկ Նախնական զինվորական պատրաստվածությունը չի հանվի առարկայացանկից: