Մեսիի ռեկորդը․ 7-րդ անգամ՝ Լա Լիգայի լավագույն ռմբարկու
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ 33 խաղում խփելով 25 գոլ։ Երկրորդ տեղում է չեմպիոն «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման՝ 37 խաղում պփել է 21 գոլ։
Մեսին գերազանցեց «Աթլետիկի» նախկին խաղացող Տելմո Զարայի ռեկորդը, որը 6 անգամ է դարձել Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։
Մեսին ամենարդյունավետն է եղել նաեւ 2010-ին, 2012-ին, 2013-ին, 2017-ին, 2018-ին եւ 2019-ին ավարտված մրցաշրջաններում։