«Մոնակոն» գլխավոր մարզիչ նշանակեց Նիկո Կովաչին
«Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է խորվաթ Նիկո Կովաչը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։ Առաջին մարզումը նա կանցկացնի հուլիսի 20-ին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կովաչը փոխարինեց իսպանացի Ռոբերտ Մորենոյին։
48-ամյա խորվաթ մասնագետը «Բավարիան» գլխավորել էր 2018թ․ ամռանը եւ հեռացվել 2019թ․ նոյեմբերին։ Նրա ղեկավարությամբ մյունխենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Մորենոն «Մոնակոն» գլխավորել էր 2019թ․ դեկտեմբերի 28-ին՝ փոխարինելով պորտուգալացի Լեոնարդու Ժարդիմին։