Պայթյուն է որոտացել իրանական էլեկտրակայանում
Իրանի կենտրոնական Սպահան նահանգի էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել տրանսֆորմատորի պայթյունից հետո: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
«Մի շարք առեղծվածային միջադեպերի շարքում կիրակի օրը Իրանի կենտրոնական Սպահան նահանգի էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել»,- հաղորդել են նահանգի պաշտոնյաները:
Ինչպես նշվում է, միջադեպի հետևանքով զոհեր չեն եղել, էլեկտրամատակարարումը չի խափանվել:
Հրդեհը բռնկվել է էլեկտրակայանի ենթակայանում 230 կՎտ հզորությամբ տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով:
Այս էլեկտրակայանը կառուցվել է մոտ 50 տարի առաջ և էլեկտրաէներգիա է մատակարարում Սպահան քաղաքին: Այստեղ մոտ 500 ՄՎտ էլեկտրաէներգիա է արտադրվում: