Ժաննա Բուտուլյանի գրառումը՝ հայերի խրոխտության մասին
Այս օրերին հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վրա։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադառնում են նաեւ հայ հայտնիները։
Երիտասարդ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նույնպես արձագանքել է յաս թեմային։ Նա մի քանի գրառում է կատարել, որոնցից մեկում մեջբերել է Հուլիոս Կեսարի խոսքերը, որոնք բնութագրում են հայերին․
«Երբ հայերը բռնում են միմյանց ձեռքերն ու ուս ուսի տված իրենց դհոլների ու ծիրանի գործիքների հնչյունների տակ հարվածում են հողին, ավելի շուտ իմ պալատի շարասյուները փոշու կվերածվեն, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»։