«Արցախը մերն է». հայերի ակցիան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության դիմաց
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց այսօր` հուլիսի 19-ին, մեծ թվով հայեր են հավաքվել, որոնք իրենց բողոքն են հայտնում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Հավաքվածներն իրենց հետ բերել են Հայաստանի դրոշներ եւ պաստառներ, նրանք երգեցին ՀՀ հիմնը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են` «Արցախը մերն է»:
Ադրբեջանական դեսպանատան դիմաց մեծ թվով ոստիկանական մեքենաներ են կանգնած, ոստիկաններն էլ հսկում են ակցիան:
Նշենք, որ աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ադրբեջանական դեսպանատների դիմաց: Այսօր նման ակցիա է տեղի ունեցել նաեւ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության դիմաց: