«Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»․ Ալինա Մարտիրոսյանի նոր գրառումը
Այս օրերին հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վրա։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադառնում են նաեւ հայ հայտնիները։
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել։ Մուրազ ազգա Հայը»։
Լուսանկարը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչ Նարեկ Բավեյանը գրառում էր կատարել, որում ասվում էր․ «Ես քաղաքական գործիչ եւ դիվանագետ չեմ։ Ես էլ եմ խաղաղություն սիրում։ Բայց ես հայ եմ ու պատրաստ եմ պայքարել իմ հողի համար յուրաքանչյուր թշնամու դեմ։ Ամեն հայ զինվորի կյանք ինձ համար շատ թանկ է։ Հ․Գ․ Կան դեպքեր, երբ չեզոքությունը զզվելի է»։