Թագավորական ընտանիքը ներկայացրել է Եղիսաբեթ II-ի ավագ թոռնուհու՝ Բեատրիսի եւ նրա ամուսնու՝ Էդուարդո Մոպելի Մոցիի հարսանիքի պաշտոնական լուսանկարները
Չնայած ամեն ինչ տանում էր նրան, որ հարսանիքն ընդհանրապես տեղի չունենար։ Արքայադուստր Բեատրիսի եւ Էդոարդո Մոցիի հարսանեկան արարողությունը հետաձգվել է երկու պատճառով՝ կորոնավիրուսի համավարակի եւ սկանդալի պատճառով, որում հայտնվել էր հարսնացուի հայրը։ Շատերն արդեն սկսել էին շշնջալ. աղջյա բախտը չի բերում։ Նրանք պարզապես չգիտեին, նա միշտ հասնում է ցանկալիին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ Վինձորի մեծ այգում տեղի ունեցած գաղտնի արարողության մասին: Համեստ տոնին հրավիրված էր ընդամենը 20 մարդ։
Այս հանդիսության ամենակարեւոր անձինք Եղիսաբեթ Երկրորդն ու նրա ամուսին արքայազն Ֆիլիպն էին։
Ի դեպ, հարսը եղել է թագուհու հագուստով: Նորման Հարթնելի հեղինակած այս հանդերձանքը Եղիսաբեթը կրել է 1967թ․-ին՝ պառլամենտի բացման արարողության ժամանակ։ Այն շատ ժամանակակից ոճով է, եւ չար լեզուները չեն հաշվի, թե որքան գումար է Բեատրիսը ծախսել հարսանեկան հանդրեձանքի համար։