Գերմանացի հետազոտողները ցրել են ամենագնացների մասին միֆը
SUV դասի ամենագնացենրը, որոնք հաճախակի ասոցացվում են «քաղաքային զրահապատ մեքենաների» հետ, ավելի ու ավելի քիչ են չափսերով տարբերվում մյուս ավտոմեքենաներից, հաղորդում է Welt am Sonntag-ը։
Ներկայիս ամենագնացները միջինում 4 սանտիմետրով լայն են, 3 սանտիմետրով՝ երկար եւ 159 կգ-ով ավելի ծանր մյուս դասի ավտոմեքենաներից։ Նախկինում չափսերի միջեւ տարբերությունը կարող էր հաշվարկվել տասնյակ սանտիմետրերով, իսկ քաշը՝ հարյուրավոր կիլոգրամներով։
Այդպիսի ավտոմեքենաները շարունակում են տարածվել Գերմանիայի բնակիչների շրջանում։ 2020 թվականի առաջին կիսամյակում դրանց բաժինը նոր տրանսպորտային միջոցների շուկայում աճել է մինչեւ 34,2 տոկոս։
Այսպես կոչված «քաղաքային զրահապատ մեքենաների» վտանգավորության մասին հանրային քննարկումները հիմնվում են ամենագնացների չափերի վրա, որոնց լայնությունը մոտենում է երկու մետրի, իսկ երկարությունը գերազանցում է հինգ մետրը։ Պրեմիում ավտոմեքենաների արտադրողները թողարկում են արդօրինակ մոդելները նախ ԱՄՆ-ի եւ Չինաստանի շուկաների համար, հաղորդում է DW-ը։