«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հուլիսի 19-ին կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»։
Բուքմեյքերները կանխատեսում են նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հաղթանակը՝ 2․30։ «Չելսիի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․20, ոչ ոքին հիմնական ժամանակում՝ 3․50 գործակցով։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Լոնդոնի «Արսենալը», որը գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով պարտության է մատնել «Մանչեսթեր Սիթիին»։