«Բերդում տենց տուն չկա, որ այգի չունենա, բա վարդերը... ու կապ չունի, որ տունը խարխուլ է, կապ չունի, որ թշնամու բերան, բայց վարդերը պիտի ծաղկեն... Տավուշցիներն էդպիսին են»․ Հրաչուհի Ութմազյան
Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը լուսանկար է հրապարակել, որին կից իր հետեւորդների հետ կիսվել է տավուշցիների հետ կապված իր հուշերով․
Նա գրել է․ «Բերդում տենց տուն չկա, որ այգի չունենա, բա վարդերը... ու կապ չունի, որ տունը խարխուլ է, կապ չունի, որ թշնամու բերան, բայց վարդերը պիտի ծաղկեն... Տավուշցիներն էդպիսին են!!! Տավուշի կանանց հետ իմ ունեցած բազմաթիվ հանդիպումներից ես էի դուրս գալիս ուժեղացած!!!! Իրենց ամուսիններին սահման են ուղարկում, իրենք հող մշակում, երեխա դաստիարակում ու ամեն ինչ անում, որ վարդերը ծաղկեն!!!!
Այդ կանանցից մի կնոջ ամենից հաճախ եմ հիշում. տունը ավերակ էր, այգին` փառահեղ... Ինձ ասաց. « Հրաչուհի ջան, մեկ-մեկ տան գործս թողնում եմ, բարձր երաժշտություն միացնում ու ինքնամոռաց պարում եմ երեխաներիս հետ».... Ֆանտաստիկ կին էր. տանը ձեռագործ էր անում ու վաճառում, դուրսն էլ բուժքույր էր, բոլորի 911-ը!!!
Ախր, որ մեկից պատմեմ!!!!
Իրենց վարդերը միշտ ծաղկելու են! Ու գիտե՞ք ինչու... որովհետև նրանք այլ կերպ չեն կարող!!!!
Հեռու մնացեք ու մի մոռացեք`վարդը փուշ ունի...»։
Գրառումն ու լուսանկարը՝ այստեղ: