Հանրապետության տարածքում հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. Հուլիսի 22-23-ը ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը ցերեկը՝ +39 +41:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +30 +34,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +30 +34,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20 +22, ցերեկը՝ +35 +38,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +30 +34,
Լոռիում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+34,
Տավուշում գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +34 +37,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30 +34,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +37 +40,
Արարատում գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +39 +41,
Արմավիրում գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +39 +41,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +30 +34,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21 +26, ցերեկը՝ +39 +41,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +23 +28, ցերեկը՝ +39 +41,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +19, ցերեկը՝ +30 +34,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +34 (հովիտներում գիշերը՝ +23 +28, ցերեկը՝ +39 +41):