Մերկելն ու Անաստասիադիսը քննարկել են կիպրական շելֆում Թուրքիայի հետախուզությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիքոս Անաստասիադիսը շաբաթ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են Թուրքիայի հետախուզությունը կիպրական շելֆում եւ այլ հարցեր, որոնք վերաբերում են Արեւելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում իրավիճակին։ Այդ մասին Անաստասիադիսը հայտնել է Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կանցլեր Մերկելի հետ քննարկվել են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անհետաձգելի տրախաշրջանային խնդիրները, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը, եւ համընդհանուր կիպրական խնդրի լուծմանն ուղղված բանակացությունները վերսկսման հեռանկարները»,-նշել է երկրի ղեկավարը։
Կիպրոսի նախագահը հաստատել է Գերմանիայի կանցլերին իր պատրաստակամությունը հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները մասնատված կղզու խնդիրները կարգավորելու շուրջ։
Նիքոսիան, որը մեղադրում է Անկարային ծովահենության մեջ, պնդում է, որ թուրքական հորատման նավերն արդեն յոթ անգամ վերջին տարվա ընթացքում ապօրինի ներխուժել են Կիպրոսի ԲՏԳ եւ այնտեղ անցկացրել հորատման աշխատանքներ ,այդ թվում՝ այն տարածքներում, որոնց յուրացման արտոնագրերը տրված են ԵՄ երկրներից ընկերություններին։