Պատրիկ Կլույվերտը՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի թեկնածու
«Բարսելոնայի» ակադեմիայի տնօրեն Պատրիկ Կլույվերտը հավակնում է կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կողմ են 44-ամյա հոլանդացի մասնագետի նշանակմանը եւ կարծում են, որ նա կարող է դառնալ թիմի առաջնորդ։
Կլույվերտը «Բարսելոնայում» հանդես է եկել 1998-2004 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն։ Մարզչական կարիերան սկսել է 2008-ին հոլանդական «ԱԶ Ալկմարում» օգնականի պաշտոնում։ 2012-2014-ին ընդգրկված է եղել Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ 2018-2019-ին Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչի օգնական պաշտոնում աշխատելուց հետո նա գլխավորել է «Բարսելոնայի» ակադեմիան։ Նա բազմիցս հայտարարել է, որ գերնպատակը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալն է։
Այս տարվա հունվարից «Բարսելոնան» գլխավորում է 61-ամյա իսպանացի Էնրիկե Սետիենը, որի ղեկավարությամբ թիմը չկարողացավ պաշտպանել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։