Դոնալդ Թրանփը կսկսի հեռախոսային հավաքներ անցկացնել կորոնավիրուսի համավարակի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախընտրական քարոզարշավը կշարունակի անցկացնել իր կողմնակիցների հետ հեռախոսային հավաքների ձեւաչափով , քանի որ կորոնավիրուսի համավարակը բարդացնում է բազմամարդ հանրահավաքների անցկացումը, հաղորդում է CNN-ը։
Թրամփի առաջին հեռախոսային հանրահավաքը կայացել է ուրբաթ եւ տեւել 23 րոպե։ Այդ ընթացքում Թրամփը քննարկել է բազմաթիվ թեմաներ կորոնավիրուսի համավարակի հարցում իշխանությունների արձագանքից մինչեւ նախագահի պաշտոնի համար պայքարում իր քաղաքական օպոնենտ Ջո Բայդենը։
Հեռախոսային հավաքներ անցկացնելու մասին որոշումն ընդունվել է Օկլահոմա նահանգում անցկացված նախընտրական միջոցառումից հետո, որի ժամանակ նկատվել է Թրամփի կողմնակիցների չափազանց մեծ մասնակցություն, ինչը ստիպել էր հանրահավաքի կազմակերպիչներին հրաժարվել բաց տարածությունում նախագահի ելույթների գաղափարից։
Հեռուստաալիքը նշում է, որ Օկլահոմայում հանրահավաքից հետո գրանցվել է կորոնավիրուսով վարկման դեպքերի աճ․ նախընտրական արշավի մի քանի աշխատակիցներ հայտնվել են կարանտինում կորոնավիրուսի թեստի դրական արդյունքների պատճառով։