Ով և ինչու է հաշվեհարդար տեսել հեռուստաաստղ Աննա Համբարձումյանի հետ (Լուսանկարներ)
Աննան չէր ամաչում շքեղ կյանք ցուցադրել․ նրա սոցիալական ցանցերում կարելի է գտնել կադրեր, որոնցում նա ներկայանում է շքեղ արտասահմանյան ավտոմեքենաների եւ լյուքսային ինտերիերների ֆոնին։ Բացի այդ, 27-ամյա աղջիկը թանկարժեք հագուստներ եւ դիզայներական զարդեր է կրել։ Ըստ լուրերի, այս կյանքը նա կարող է իրեն թույլ տալ, քանի որ իրեն հովանավորել են Forbes ցուցակում գտնվող հարուստ տղամարդիկ, եւ նա ինքը լավ վաստակել է գովազդի եւ իր ծառայությունների համար։ Աստղային հոգեբանի մեկ ընդունելությունն արժեր 2500-ից մինչեւ 500 հազար ռուբլի:
Այժմ ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները, պաթոլոգոանատոմները դիահերձում են, որպեսզի պարզեն մահվան ճշգրիտ պատճառը: ԶԼՄ-ները նաեւ հայտնել են, որ օրհասական գիշերը հյուրանոցում մահացած աղջիկը մենակ չի եղել։ Իրավապահները պարզում են այն մարդու ինքնությունը, ում հետ «թագուհին», ինչպես Աննան ինքն էր իրեն անվանում, հյուրանոց գնացել, արդյոք դա ռոմանտիկ ժամադրություն էր, թե գործնական հանդիպում:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ վերջին շրջանում կինը խնդիրներ է ունեցել. ընկերուհին խոշոր գումար է վերցրել, իսկ էքստրասենսին ներկայացրել է որպես վստահված անձ: Փաստաբան Սերգեյ Ժորինը խոստովանում է, որ Աննան վերջերս կապվել է իր հետ, քանի որ պարբերաբար սպառնալիքներով եւ զանգերով հաղորդագրություններ է ստացել:
«Այդ կոլեկտորները զանգահարում են ինձ օրական 10-20 անգամ, սպառնում են ինձ։ Գրում են հաղորդագրություններ «սպասիր հյուր» շարքից։ Ճիշտն ասած՝ ես վախեցած եմ», - ասել է Համբարձումյանը։
Նշենք, որ վերջին շրջանում հոգեբանն ու «Пусть говорят» եւ «На самом деле» թոք-շոուների փորձագետն ապրել էր Մոսկվայում, թեեւ ինքը ծնունդով Պետերբուրգից էր։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Մոսկովյան էլիտար հյուրանոցում գտել են հայտնի բլոգեր Աննա Համբարձումյանի դին