Իսրայելում անցկացվել են բազմահազարանոց հակակառավարական բողոքի ցույցեր (Լուսանկարներ)
Շաբաթ երեկոյան հազարավոր մարդիկ դուրս էին եկել Թել Ավիվի եւ Երուսաղեմի փողոցներ հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցելու համար, գրում է The Times of Israel-ը։
Պարբերականը նշում է, որ երկու տարբեր քաղաքներում ցուցարարներն իշխանություններին ներկայացրել են տարբեր պահանջներ․ Թել Ավիվում նրանք դժգոհել են կառավարության տնտեսական քաղաքականության համար համավարակի ֆոնին, իսկ Երուսաղեմում պահանջել են երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հրաժարականը, որի նկատմամբ ընթանում է դատավարություն կոռուպցիայի մեղադրանքով։
Երկու քաղաքներում ցույցերը սկսվել են ոստիկանության նշած տարածքներում, սակայն ավելի ուշ մարդիկ տեղափոխվել էին այլ փողոցներ եւ անցկացրել քայլերթ, ինչը երբեմն վերաճել էր ոստիկանության հետ բախումների։ Իրավապահ մարմինները ստիպված էին կիրառել ջրցաննէր ցուցարարներին ցրելու համար։
ԶԼՄ-ները հայտնում են Երուսաղեմում 15, իսկ Թել Ավիվում՝ 13 բերման ենթարկվածների մասին։
Հաղորդվում է, որ բողոքի ցույցերին մասնակիցները առանձնապեսս չեն պահպանել սոցիալական հեռավորության կանոնները՝ չնայած կրել են դիմակներ։