Եթե այդպես մտածեք, ապա կընկնեք այն ամերիկացու օրին, ով իրեն նետեց երկնաքերից. Հայկ Բաբուխանյան
ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության ընթացքում հարակից զեկուցող Հայկ Բաբուխանյանն ասաց, որ արդեն 21-րդ դարն է, Սովետական միություն չէ և հիշեց մեկ անեկտոտ, երբ ուսանողին տարբեր կենդանիներ են ցույց տվել, իսկ նա բոլորին անվանբել է ոջիլ, ասելով, որ ինքն այլ կենդանի չգիտի:
«Եթե այդպես մտածեք, ապա կնկնեք այն ամերիկացու օրին, ով իրեն հավատացրեց, թե Սովետակյան միության տանկերը հասել են Ամերիկա, բարձրանում է երկնաքերի վրա ու իրեն ցած նետում»:
Ինչ վերաբերում է խոսքի ազատությանն ու քարոզումներին Հայկ Բաբուխանյանն ասաց. «Այսօր ովքեր խոսում են խոսքի ազատությունից, շորերն են ճղում իրենց վրա, ես խոսքի ազատության համար դեռ պայքարել եմ 1988-ին, երբ այսօրվա խոսքի ազատության ջատագովները չկային...»:
Պատգամավորի խոսքը կիսատ մնաց, քանի որ տեղից խոսող Արզումանյանը համարում էր, որ խոսքն ուղղված է իրեն: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ Արզումանյանը ելույթ ունեցողին խանգարում է, խոսում է, իսկ ինքն անձամբ Արզումանյանի անունը չի լսել: Արզումանյանն էլ պնդում էր, որ դա վերաբերում էր իրեն:
Երբ հնարավորույթուն տրվեց Հայկ Բաբուխանյանին ելույթը շարունակելու, նա ասաց.«Այո պարոն Արզումանյան, հենց ձեզ եմ ասում, խոսքս ձեզ է վերաբերում»: