Ալվես․ Նեյմարը կօգնի «Բարսելոնային» դարձյալ լինել առաջատար Իսպանիայում եւ Եվրոպայում
«Բարսելոնայի» նախկին պաշտպան, բրազիլացի Դանի Ալվեսը վստահ է, որ «Բարսելոնան» դարձյալ կլինի առաջատար Լա Լիգայում եւ Չեմպիոնների լիգայում, եթե Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից վերադարձնի Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին։
«Միակ ֆուտբոլիստը, որին ես փորձել եմ համոզել, եղել է Նեյմարը։ Նա շատ խոշոր առաջարկ ուներ «Ռեալից»։ Ես նրան ասացի, որ երջանիկ լինելու համար պետք է տեղափոխվի «Բարսելոնա»։
Բոլորը գիտեն, որ Նեյմարը կարող է օգնել «Բարսելոնային» դարձյալ դառնալ առաջատար Իսպանիայում եւ Եվրոպայում։ Թիմում կա 11 խաղացող, իսկ Մեսիի հետ՝ 13։ Նույնը կարելի է ասել Նեյմարի մասին»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն քիչ հավանական էր համարել, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարը կվերադառնա կատալոնական ակումբ։