Ռուժդի Աշենտեն հեռացավ «Արարատ-Արմենիայից»
Մարոկկացի պաշտպան Ռուժդի Աշենտեն հեռացավ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայից»։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Ռուժդի Աշենտեն երեւանյան թիմին միացել էր 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Ռուժդին մասնակցել է 24 խաղի և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ռուժդիին և մաղթում հաջողություն: