Քանյե Ուեսթն իրեն «տեղավորել է» Ռաշմոր լեռան վրա՝ ԱՄՆ նախագահների կողքին
Ռեփեր Քանյե Ուեսթը ֆոտոմոնտաժ է հրապարակել, որտեղ նրա դեմքը փորագրված է Ռաշմոր լեռան դիմաքանդակների հուշահամալիրում՝ ԱՄՆ նախագահների կողքին։ Լուսանկարը հայտնվել է արտիստի Twitter -ում։
Ուեսթի քանդակագործական դիմանկարը Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի եւ Աբրահամ Լինքոլնի իրական մոնումենտալ քանդակների հարեւանությամբ է։ Ռեփերը հրապարակումն ուղեկցել է «2020» գրությամբ։
Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին: Այն մասին, որ նա պաշտոնապես գրանցվել է որպես թեկնածու, հայտնի է դարձել հուլիսի 16-ին։