Սետիենը կշարունակի աշխատանքը «Բարսելոնայում»
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն արտահերթ հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի հետ, տեղեկացնում է Sport.es-ը:
Հանդիպման արդյունքում «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել շարունակել համագործակցությունն իսպանացի մասնագետի հետ:
61-ամյա Սետիենը «Բարսելոնան» կգլխավորի նաև Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումների ժամանակ: Կախված մրցաշարում թիմի հաջողություններից՝ ակումբի ղեկավարությունը որոշում կընդունի նրա ապագայի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են Սետիենի աշխատանքից և չեն ցանկանում, որ նա շարունակի աշխատանքն ակումբում: