Նանտում այրվել է Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկը
Ֆրանսիական Նանտ քաղաքում այրվել է Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկը՝ Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարը: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ եւ փրկարարական օպերատիվ կենտրոնին:
Նշվում է, որ հրդեհը սկսվել է տեղական ժամանակով մոտ 7:30-ին:
Պատահարի վայր են ժամանել հրշեջները:
France Bleu ռադիոկայանի տեղեկություններով՝ իրադարձության վայրում աշխատում են մոտ 60 հրշեջներ եւ 6 հրշեջ մեքենաներ: Տեղանքը ամբողջ պարագծով շրջափակված է:
Նանտի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարը (XV-XVI դարեր) Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկն է: Այն բարձրությամբ 6 մետրով է ցածր Փարիզի Աստվածամոր տաճարից: Տաճարում վերջին հրդեհը տեղի էր ունեցել 1972 թվականին, որի պատճառը աշխատողի մոռացած զոդիչն էր: 2008 թվականի սեպտեմբերին վերականգնողական աշխատանքներից հետո վերստեղծվել էր արեւմտյան ճակատի միջնադարյան պատկերը, փոխանցում է Gazeta-ն: