ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը վավեր կլինեն 2021-ի ընթացքում. Նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղղված զբոսաշրջային ընկերություններին։
«Լավ լուր` զբոսաշրջային ընկերությունների համար
Զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում եւ արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման եւ զբոսաշրջային հոսքերի կրճատման հետեւանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաեւ 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում»,գրել է նա: