Դիզայներ Ալեքսանդր Արուտյունովն աջակցել է հայ ֆերմերներին, որոնք ադրբեջանցի գործարարների մեղավորությամբ մնացել են փողոցում
Հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովը, որը հայտնի է իր համագործակցությամբ ոչ միայն ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղերի, այլեւ Լեդի Գագայի եւ Քորթնի Քարդաշյանի հետ, կոչ է արել իր բազմաթիվ հետեւորդներին ձեռք բերել հայկական ծիրան, որոնք «թույլ չեն տվել» շուկա մտնել Մոսկվայում ադրբեջանցի գործարարները:
Հիշեցնենք, որ մոսկվայաբնակ հայերը, որոնց թվում է նաեւ դիզայներ Արուտյունովը, պաշտպանել են իրենց հայրենակիցներին, որոնք ադրբեջանական ռասիզմի զոհ են դարձել:
«Մենք մորս հետ գնում ենք Բուխտա», - գրել է դիզայներն իր Instagram-ում և հետևորդներին խորհուրդ տվել հետևել իրենց օրինակին:
ТРЦ «Бухта» Дмитровское ш., 165, корп.1
с 06:00–19:00;
ТЦ «Шелковый Путь», Москва, МКАД, 32-й км (внешняя сторона)
с 9:00 до 22:00.