Թուրքիան Լիբիա է ուղարկել մինչև 3800 սիրիացի վարձկանների. Պենտագոն
Այս տարվա առաջին երեք ամիսներին Թուրքիան Լիբիա է ուղարկել 3500-ից մինչեւ 3800 սիրիացի վարձկանների, նշված է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում, որում առաջին անգամ մանրամասն հաշվետվությամբ ներկայացված է թուրքական ռազմական ծավալումը, որը նպաստել է Լիբիայում պատերազմի կուրսի փոփոխությանը, փոխանցում է Associated Press-ը:
Պենտագոնի զեկույցի համաձայն՝ Թուրքիան վճարել եւ քաղաքացիություն է առաջարկել հազարավոր գրոհայինների, որոնք մարտնչում են լիբիացի գեներալ Խալիֆ Հաֆթարի զորքի դեմ:
Նշվում է, որ զեկույցը հրապարակվել է մտահոգության ֆոնին՝ կապված Լիբիայում պատերազմը տարածաշրջանային փրոքսի-պատերազմի վերածելու հետ, որը թեժացնում են օտարերկրյա ուժերը, որոնք երկրին եւ գրոհայիններին սպառազինություն են մատակարարում: