Լորան Բլանը ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը ցանկանում է գլխավորել կատալոնական «Բարսելոնան»:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ 54-ամյա Բլանի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «Բարսելոնայի» ղեկավարության հետ և ակումբին առաջարկել են ֆրանսիացի մասնագետի ծառայությունները:
Նշենք, որ «Բարսելոնայում» դժգոհություն է հասունացել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի աշխատանքի վերաբերյալ, սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է շարունակել համագործակցությունն իսպանացի մասնագետի հետ:
Լորան Բլանը Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորել է 2010-2012, իսկ ՊՍԺ-ն՝ 2013-2016 թվականներին: