Քլինթոնի և Բուշ կրտսերի պաշտոնական դիմանկարները հանել են Սպիտակ տան Գրանդ նախասրահից
ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնական դիմանկարները անցյալ շաբաթ հանել են Սպիտակ տան Գրանդ նախասրահից, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին:
Նշվում է, որ Քլինթոնի եւ Բուշ կրտսերի դիմանկարներին Գրանդ նախասրահում փոխարինել են «երկու հանրապետական նախագահների դիմանկարները, որոնք ծառայել են ավելի քան մեկ դար առաջ»:
Սպիտակ տան ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ ամենավերջին նախագահների դիմանկարներին համար հատկացվում են շենքի մուտքի մոտ առավել նշանակալի տեղերը, որպեսզի դրանք կարողանան հյուրերը տեսնել պաշտոնական միջոցառումների ժամանակ:
Հուլիսի 8-ին դիմանկարները դեռեւս կախված էին իրենց նախկին տեղերում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում էր Մեքսիկայի նախագահ Անդրես Լոպես Օբրադորին:
Սակայն մի քանի օր անց հիշատակված ԱՄՆ երկու նախագահների դիմանկարները տեղափոխվել են Հին ընտանեկան ճաշասենյակ՝ ոչ մեծ, հազվադեպ օգտագործվող սենյակ, որը հյուրերի մեծ մասը չի տեսնում:
Հեռուստաալիքը նշում է, որ այսպիսով երկու դիմանկարները հայտնվել են Դոնալդ Թրամփի տեսադաշտի սահմաններից հեռու:
«Դրանց նախկին տեղադրության դեպքում ամեն օր տեսանելի էին լինելու, երբ Թրամփն աստիճաններով իջնում էր երրորդ հարկի մասնավոր նստավայրից կամ միջոցառումներ էր անցկացնում Սպիտակ տան պետական հարկում: Հիմա դրանք կախված են սենյակում, որը հիմնականում օգտագործվում է չօգտագործված ծածկոցների եւ կահույքի պահպանման համար»,- փոխանցում է հեռուստաալիքը: