Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը
Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գեւորգյանը: Այս մասին հաղորդում են Արարատ բշժկական կենտրոնից::
«Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից դրանից առաջ բժշկուհի Գեւորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում որպես թերապեւտ, անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։
Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գեւորգյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։
Աստված հոգիտ լուսավորի բժշկուհի ջան»,-ասված է հաղորդագրության մեջ: