Սպիտակ տունը խորհուրդ է տալիս 18 նահանգերին վերականգնել առավել խիստ սահմանափակումները համավարակի պատճառով
Սպիտակ տունը համարում է, որ 18 ամերիկյան նահանգներ պետք է վերականգնեն առավել խիստ սանիտարական սահմանափակումները կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով։ Այդ մասին The Daily Beast հաղորդել է The Daily Beast-ը։
Լրատվականի հաղորդմամբ՝ այդ առաջարկներով փաստաթուղթը, որը պատրաստվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ստեղծած կառավարական խմբի կողմից, պաշտոնապես չի հրապարակվել, սակայն տարածվել է դաշնային պաշտոնյաների շրջանում։ Վարակի տարածման տեմպերի առումով կարմիր գոտում գտնվող նահանգներն են Ալաբաման, Արկանզասը, Արիզոնան, Կալիֆոռնիան, Ֆլորիդան, Ջորջիան, Այդահոն, Այովան, Կանզսը, ԼՈւիզիանան, Միսիսիպին, Հյուսիսային Կարոլինան, Նեւադան, Օկլահոման, Հարավային Կարոլինան, Թենեսիսը, Տեխասը եւ Յութան։
Անցած շաբաթ այդ նահանգներում գրանցվել է վարակման ավելի քան 100 նոր դեպք յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։