Ֆլորիդայում ոստիկանները ցնցված էին՝ փողոցում տեսնելով թռչկոտող կենգուրու (Տեսանյութ)
Ֆլորիդայում ոստիկանները ցնցված էին՝ փողոցում թռչկոտող կենգուրու տեսնելով։ Ոստիկանությունն արձագանքել է Նորթ Էնդրյուս ավենու շրջանում կենգուրուի մասին ահազանգին։
«Սկզբում մենք այնքան էլ չէինք հավատում դրան, սակայն երբ ժամանել էինք այդտեղ, տեսել էինք կենգուրու»,-լրագրողներին հայտնել է ոստիկանության աշխատակից Ռոբերտ Նորվիսը, հաղորդում է WSVN-ը։
Ոստիկանները բռնել են կենդանուն շան վզակապի միջոցով։ «Մենք փորձել ենք շրջափակել նրան։ Կենդանին ընկերասեր էր, եւ մեզ հաջողվել էր նստեցնել նրան մեքենայի մեջ։ Նա չէր դիմադրում։ Ես ակնկալում էի, որ ինձ կհարվածի, սակայն նա շատ ընկերասեր էր եւ ոչինչ չէր անում»։