Մոսկվայում բնակիչների 60 տոկոսն արդեն հավաքական իմունիտետ ունի կորոնավիրուսի նկատմամբ
Մոսկվայում բնակիչների 60 տոկոսն արդեն հավաքական իմունիտետ ունի կորոնավիրուսի նկատմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Թե Մոսկվայում եւ թե Նյու Յորքում հավաքական իմունիտետ է ստեղծվել բնակչության գրեթե 60 տոկոսի մոտ»,- նշել է աղբյուրի զրուցակիցը։
Նա արդարացված է համարում Մոսկվայի համեմատությունը Նյու Յորքի հետ: «Ընդ որում, նրանց մոտ գործընթացն անցավ մեկ ամսից, եւ առողջապահական համակարգը չկարողացավ հաղթահարել ծանրաբեռնվածությունը, իսկ մենք հարթեցինք գագաթնակետը եւ ձգեցինք գործընթացը երեք ամսվա մեջ»,- ասել է նա։