Հանգանակություն զոհված զինծառայողների ընտանիքների համար․ Յուրա Մովսիսյանի կոչը
Հայաստանի Զինված ուժերի զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով հուլիսի 19-ին Լոս Անջելեսում տեղի կունենա հանգանակություն, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Նա ֆեյսբուքյան գրառումով կոչ է արել միանալ հանգանակությանը։
Ավելի վաղ Յուրա Մովսիյանը զորակցությունն էր հայտնել Հայաստանի Զինված ուժերի զինվորներին: «Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին, որոնք քաջաբար պաշտպանում են Հայաստանի սահմանները»,- գրել է Մովսիսյանը Ֆեյսբուքում: Հայկական բանակի զինվորներին իր զորակցությունն էին հայտնել նաեւ «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։