Իրանի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան տնտեսական իրադրության պատճառով
Իրանի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան Իրանի հարավ-արեւմուտքի Բեխբեխան քաղաքում: Այդ մասին հուլիսի 17-ին հայտնել է իրավակարգի տեղական ուժերի ղեկավար Մոհամադ Ազիզին:
Նրա խոսքով՝ «Բեխբեխանի ոչ մեծ թվով բնակիչներ կոչից հետո» հուլիսի 16-ի երեկոյան հավաքվել էին քաղաքի հրապարակներից մեկում, որպեսզի բողոք հայտնեն երկրում ստեղծված տնտեսական իրադրության առնչությամբ:
«Սկզբում ոստիկանությունը փորձել է մարդկանց համոզել ցրվել, սակայն նրանք դա չեն արել՝ սկսելով բացականչել դավադիր կարգախոսներ, ուստի այդ պատճառով Էլ ոստիկանությունն ինքն է նրանց ցրել»,-Ազիզին հայտնել է IRNA գործակալությանը:
Նա հավելել է, որ ամեն բան ավարտվել է առանց նյութական վնասի եւ առանց տուժածների, իսկ ներկայում քաղաքում հանգիստ է: Այդուհանդերձ, ինտերնետի խափանումների մասին հաղորդագրություններ են հայտնվում երկրի հարավ-արեւմտյան մասում, որտեղ գտնվում է Բեխբեխան քաղաքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: