Ալիևը խաղամոլ է. մեր հաղթանակը պետք է պահպանենք (Տեսանյութ)
Հուլիսի 12-ից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ, պարբերաբար ընթանում են ռազմական գործողություններ: Մեկ օր տևած հարաբերական դադարից հետո հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ադրբեջանական կողմը հերթական դիվերսոին ներթափանցման փորձն է ձեռնարկել, որը ձախողվել է: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը մեկնել է Անկարա: Ինչու:
Մեկ օր տևած հարաբերական հրադադարից հետո Բաքուն կրկին դիմեց սադրիչ գործողությունների, ինչ նպատակ է հետապնդում Արդբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների այցը Թուրքիա, արդյոք Բաքուն ռեալ օգնություն ստանալու համար է դիմել Անկարային, թե ոչ:
Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է արաբագետ Արմեն Պետրոսյանի և իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ: