ԱՄՆ-ի գիտնականները կոչ են արել Թրամփին չվերսկսել միջուկային փորձարկումները
Տասնյակ ամերիկացի առաջատար գիտնականներ դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջուկային փորձարկումները չվերսկսելու խնդրանքով: Ինչպես ասվում է նամակում, դա կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի վերսկսմանը կամ, ավելի վատ, միջուկային պատերազմի:
Ուղերձը զուգադիպեցվել է Նյու Մեքսիկո նահանգում «Trinity» ծածկանվամբ միջուկային զենքի տեխնոլոգիայի աշխարհում առաջին փորձարկման 75-րդ տարելիցին:
Թրամփին են դիմել նաև մոտ 10 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Մինչդեռ, ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Թրամփի վարչակազմը քննարկում է միջուկային նոր փորձարկումների հնարավորությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի զսպման քաղաքականության շրջանակում: