Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել է հրադադարի ռեժիմի ապահովման անհապաղ անհրաժեշտության, ինչպես նաեւ միջնորդության քայլերի պատրաստակամությունը»,- նշվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: