Պենտագոնը հաստատել է «սուպեր-փուփեր» հրթիռի փորձարկումները
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները CNN-ի հետ զրույցում մանրամասներ են հրապարակել հիպերձայնային հրթիռի վերաբերյալ, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է «սուպեր-փուփեր» հրթիռ:
Պենտագոնի պաշտոնական անձինք առաջին անգամ խոստովանել են հիպերձայնային հրթիռի որոշ հնարավորությունները, որը, Թրամփի խոսքով, 17 անգամ գերազանցում է ձայնի արագությունը:
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյան CNN-ին ասել է, որ Թրամփն իրականում նկատի է ունեցել վերջին թիչքային փորձարկումները, «որոնք անցկացրել էինք մարտին, երբ հրթիռի արագությունը 17 անգամ մեծացրել էինք ձայնի արագությունից»:
Բայց ամերիկյան ջանքերը դեռեւս տարիներով հետ են մնում Մոսկվայի եւ Պեկինի ջանքերից, եւ ամերիկյան հրթիռը հազիվ թե տեղակայվի մինչեւ 2023 թվականը, նշում է CNN-ը:
Պաշտոնան ասել է, որ Թրամփը տեղեկացված է հիպերձայնային զենքի ծրագրի մանրամասներին՝ հայտարարելով, որ «նա գիտակցում ու աջակցում է մեր ձեռք բերած առաջընթացը»: «Նախագահի մակարդակով աջակցություն կա եւ հետաքրքրության այն բանի հանդեպ, ինչը մենք անում ենք»,- ասել է պաշտոնյան: