Ե՞րբ է ՄԱԿ-ի անդամ Ադրբեջանի կողմից իր հարևանի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը լուսաբանման արժանանալու. Սերժ Թանկյան
Ամերիկյան System of a Down ռոք խմբի հայազգի վոկալիստ Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:
Երաժիշտը կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած գրառմամբ, որում գրված է. «Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ատոմակայանին»:
Թանկյանն այս համատեքստում իր կողմից հարց է հղել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Ե՞րբ է ՄԱԿ-ի անդամ պետության (Ադրբեջան) կողմից իր հարևանի (Հայաստան) ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը մամուլի կողմից լուսաբանման արժանանալու»:
Մինչդեռ սրան նախորդած գրառման մեջ Թանկյանը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցիները չունեն կարգին ղեկավարություն և չեն կարողանում կառավարել իրենց ճակատագիրը:
Գրառումը՝ այստեղ: