Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում անվադողեր հավաքելու և սահման ուղարկելու գործընթացին ակտիվ մասնակցում են երեխաները
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում անվադողեր հավաքելու և սահման ուղարկելու գործընթացին ակտիվ մասնակցում են երեխաները։ Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Բիանջյանը լուսանկար էր տարածել, թե ինչպես են Դդմաշենի երեխաները համայնքում անվադողեր հավաքում։ Այդ լուսանկարը լայն արձագանք գտավ օգտատերերի շրջանում։
Համայնքապետ Ավետիս Ավետիսյանը նույնպես շատ էր ուրախացել երեխաների այդ նախաձեռնության համար։
«Երեխեքն են անում, էնպես են աշխատում, էնպիսի հայրենասիրություն է մտել՝ նայում ենք ու հիանում։ Արդեն 2 կամազ հավաքել ենք. մեկն արդեն ուղարկել ենք մեր զինվորներին, մյուսն էլ շուտով կուղարկենք։ Չենք դադարեցնում աշխատանքները, կանենք այնքան, ինչքան պետք է։ Կմաքրենք ամբողջ համայնքը ու կուղարկենք սահման»,- ասել է համայնքապետը։