Հայաստանը երկիր է, որն ինձ համար թանկ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը մտահոգված է
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն մտահոգութություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների կապակցությամբ։ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը․
«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող մահացու բախումներով։ Հայաստանը երկիր է, որն ինձ համար թանկ է, և որը նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Կցանկանայի լարվածության թուլացում և վերադարձ հրադադարի պահպանմանը»:
Twitter-ի գրառումը՝ այստեղ: