Հայաստանը խաղաղություն է ուզում, իսկ Արցախի հայ ժողովուրդը՝ ինքնորոշման իրավունք․ Էրիկ Իսրայելյան
Հայաստանը խաղաղություն է ուզում, իսկ Արցախի հայ ժողովուրդը՝ ինքնորոշման հիմնարար իրավունք: Այս մասին իր Twitter-ում գրել է հայտնի բժիշկ եւ «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:
«Տրամադրությունը. մի շփոթեք բարությունը թուլության հետ: Նման ժամանակներում ես մտածում եմ իմ եղբոր՝ Արթուր Ալեքսանյանի մասին [օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ - Էդ.], և իմ սիրտը դողում է: Հայաստանը խաղաղություն է ուզում, իսկ Արցախի հայ ժողովուրդը՝ ինքնորոշման հիմնարար իրավունք: Միջազգային հանրությունը պետք է վրդովված լինի Ադրբեջանի բացարձակապես չհիմնավորված հարձակումներից եւ փաստերը խառնելու եւ թշնամություն ստեղծելու օպորտունիստական փորձերից՝ երկերեսանիության հետ միասին, կատաղի համավարակի ժամանակ․․․ կեղեքիչների համար սա կռիվ է առանց պատվի կամ մարդկայնության»,- հավելել է Իսրայելյանը:
Գրառումը ՝ այս հղումով: