Ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը՝ Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը և փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը. Արցախի օմբուդսմեն
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է հայտնի հայատյաց Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում:
«Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը:
Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը եւ փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը: Կարելի է դիտել այդպիսի ապացույցներից մեկն այս հղումով:
Հայատյացությունը, կարծես, նրա բնույթն է, եւ նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է եւ դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը:
Այսպիսով, Ալիեւը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ եւ փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,- նշել է նա իր Facebook-յան էջում: