Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Այս մասին Instagram-ի իր էջում նշել է ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:
«Մեծ տագնապով եմ հետեւում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի իրադարձություններին: Սա Հայաստանի սքանչելի շրջաններից է՝ իմ փոքր Հայրենիքը: Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Պայծառ հիշատակ զոհվածներին: Ու նաեւ: Դադարեք սադրել հայկական բանակին: Կասեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ: Այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»: