Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն հեռահար նպատակներ. ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն. Շավարշ Քոչարյան
Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությանմբ պետության քաղաքականությունը փոխվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը:
«Ցավոք սրտի առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես կազդի սահմանին լարվածությունը բանակցային գործընթացի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Բնական է, որ ուժային լուծման ցանկացած փորձ միայն խանգարում է խաղաղ բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից Ադրբեջաի վերջին քայլն ավելի է հեռացնում այդ հեռանկարը:
Դիտարկմանը, որ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, քան ներքին: Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ եւ այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչեւ նախագահի փոփոխություն»: