Նոր պաշտոն Արտակ Դավթյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:
Նշենք, որ իշխանափոխությունից հետո Արտակ Դավթյանը նշանակվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, սակայն հեռացվել էր աշխատանքից կորնավիրուսի համավարակի պայմաններում պարետի ցուցումները խախտելուց և որդու հարսանիքը կազմակերպելուց հետո։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ՀՀ Վարչապետը անդրադարձել էր Արտակ Դավթյանի որդու հարսանեկան արարողության շուրջ աղմուկին:
Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն :
Operativ լրատվականը իր Մամուլի տեսություն բաժնում հաղորդել էր նաև, որ ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը, Արտակ Դավթյանին ուղարկում են ՀԱ՞ՊԿ: